Եթովպիայի հյուսիսում հնագետները հայտնաբերել են հնագույն քաղաք, որը Աքսումական հզոր կայսրության մաս է: Պեղումների մանրամասները նկարագրված են Antiquity ամսագրում: Աքսումական կայսրությունը մեր թվարկության I-IX դարերում, Հռոմի, Պարսկաստանի և Չինաստանի հետ եղել է աշխարհի ամենահզոր պետություններից մեկը, Սահարայից հարավ առաջին պետությունը, որտեղ ստեղծվել է սեփական գիրը, մետաղադրամը և պետականությունը: Աքսումը դարձել է քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած երրորդ պետությունը՝ Հայաստանից և Հռոմեական կայսրությունից հետո:
«Սա հնագույն կարևոր քաղաքակրթություններից մեկն է, բայց մարդիկ չգիտեն դրա մասին», – նշում է հոդվածագիրը՝ հավելելով, որ Եգիպտոսից հետո Աֆրիկայի ամենամեծ քաղաքակրթություն է: ԱՄՆ-ի, Եթովպիայի, Գերմանիայի, Բրիտանիայի, Կանադայի և Լիբանանի հնագետները սկսել են պեղումները Եթովպիայի հյուսիսում՝ Յեհի շրջանում 2009-ին: Տեղի բնակիչները վաղուց գիտեին, որ հողի տակ հնագույն քաղաքակրթության մնացորդներ կան, որոնց մի մասը պեղվել էր 1970-ականներին, բայց հետո աշխատանքը դադարեցվել էին: